Հայոց ցեղասպանության մասին նոր գիրքն Ասիայի պատմական գրքերի շարքում առաջին հորիզոնականում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 22, 2009 16:43

children-of-armenia-cover00Լույս է տեսել «Հայաստանի երեխաները. մոռացված ցեղասպանություն ու 100 տարվա պայքար՝  արդարության վերականգման համար» գիրքը, որի հեղինակը Մայքլ Բոբելյանն է: Գիրքը տպագրվել է «Սիմոն ու Շուստեր» Նյու Յորքյան հրատարակչության կողմից և թողարկվել  սեպտեմբերի 1-ին:

Մայքլ Բոբելյանը մասնագիտությամբ իրավաբան ու լրագրող է, ավարտել է Կոլումբիայի Ժուռնալիստիկայի դպրոցը: Նրա ընտանիքը 1915թ. Ցեղասպանությունից փրկվածներից մեկն է:

Բոբելյանը բնակվում է Նյու-Յորքում` կնոջ ու դստեր հետ:

Նորընծա գրքի մասին գրվել է «Forbes.com»-ում, «Ամերիկյան Իրավաբան»-ում, ինչպես նաև խոսվել է ամերիկյան թոք-շոուներից մեկում:

bobelian-webԲոբելյանը փորձել է հասկանալ՝ ինչպես է հնարավոր հանրության ուշադրությունից դուրս մնա մի ոճիր, որը 1915թ.-ին լայնորեն լուսաբանվել է  «Նյու Յորք Թայմս»- ի էջերում. տպագրվել են 100-ից ավելի հոդվածներ «Հայերի մասսայական սպանությունները թուրքերի կողմից» վերնագրով:

Մայքլ Բոբելյանը, սեփական ընտանիքի օրինակով շատ լավ իմանալով Ցեղասպանության դեպքերը, իր «Հայաստանի երեխաները. մոռացված ցեղասպանություն ու 100 տարվա պայքար արդարության վերականգման համար» գրքում ներկայացրել է պատմական փաստերն ու առաջադրել  իրեն տանջող գլխավոր հարցը` ինչու՞ է պատմական իրողությունը մոռացվում և անտեսվում:

Գիրքն օն-լայն վաճառքի է դրված amazon.com կայքում, որտեղ զբաղեցնում է Ասիայի պատմական գրքերի շարքում առաջին հորիզոնականը: Գրքի գինն է 17 դոլար:

Դիտվել է 1847 անգամ:
Print Friendly

Leave a Reply