Մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդները հայտնաբերվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2012 14:07

Հունվարի 3-ին, ժամը 22.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Արամ Մարգարյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1963 թ. ծնված Արմեն Հարությունյանը, որը հունվարի 4-ի գիշերը ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մասիս ճանապահի 5-րդ կմ-ին, Զորակ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Արմեն Առաքելյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1971 թ. ծնված Կարեն Ղուկասյանը, որը հունվարի 4-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 642 անգամ:
Print Friendly

Leave a Reply