Սպանություն Կոնդում. վիճաբանությանը մասնակցել է 4 մարդ, որն ավարտվել է դանակահարությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2012 13:39

Հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի և Էրեբունու բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 4-ին, ժամը 01-ի սահմաններում, Կոնդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա Մերուժան Մինասյանի, 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի, 17-ամյա Հարություն Մկրտչյանի և 20-ամյա Հարություն Թանապուրյանի միջև, որի ժամանակ Հարություն Մկրտչյանը դանակով հարվածել է Ալեքսան Սիմոնյանի ձեռքին և Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Նույն օրը, ժամը 17.15-ին, Հ. Մկրտչյանը և Հ. Թանապուրյանը հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:
Հարություն Մկրտչյանը և Հարություն Թանապուրյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply