Բրիտանական ապահարզանների մեկ երրորդը մեղադրել են Facebook-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 12:52

2011 թ Մեծ Բրիտանիայի ապահարզան տվածների մեկ երրորդը բաժանվելու պատճառ է համարում  իր երկրորդ կեսի պահվածքը Facebook. սոցիալական ցանցում: Այդ մասին հաղորդում է PCR –ը հղում կատարելով Divorce-Online.co.uk  կայքին, որը մասնագիտացած է ապահարզանի ժամանակ օգնություն տրամադրելուն:

 

Divorce-Online –ին հաջողվել է պարզել  Facebook –ի բրիտանական ընտանիքներ քայքայելու  հիմնական պատճառները: Ամենահաճախ բաժանվողները բողոքում են, որ իրենց ամուսինները ոչ պատշաճ հաղորդագրություններ են գրում հակառակ սեռի ներկայացուցիչներին  (այսինքն ցանցում ֆլիրտ են անում)  Բացի դրանից բրիտանացիները  հաճախ իրենց կեսերի անպարկեշտ պահվածքի մասին տեղեկանում են վիրտուալ բարեկամներից:

 

Նմանատիպ հետազոտություններ երկու տարի առաջ արդեն կատարվելեն, բայց այն ժամանակ  Facebook –ը հիշվում էր ամեն հինգերորդ ապահարզանի դեպքում:

 

Շատ հետաքրքիր է, որ մյուս հայտնի սոցիալական ցանցը` Twitter-ը  գործնականում  մեղավոր չէ  Մեծ Բրիտանիայի բնակիչների ապահարզանների համար: Նրա պատճառով 2011 թ. բաժանվել են զույգերի միայն  0,4 տոկոսը:

Facebook –ը համարվում է աշխարհի ամենահայտնի սոց ցանցը: Նրա ակտիվ օգտատերերն մոտ 800 միլիոն է:

 

 

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply