Մեքսիկական բանտում սպանել են 31 բանտարկյալի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 10:45

Բախումը տեղի է ունեցել Ալտամիրա  վարչական տարածքի ուղղիչ հաստատությունում (Տամաուլիպաս նահանգ):

Բանտարկյալների միջեւ տեղի ունեցած դաժան բախման հետեւանքով նվազագույնը 31 մարդ զոհվել է, 13-ը` վիրավորվել:

Զանգվածային բախումը հրահրել են բանտարկյալների հակառակորդ խմբերը, որոնք ինքնաշեն դանակներ են գործածել: Կարգը հաստատելու համար բանտի վարչակազմը ստիպված է եղել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հրավիրել, հունվարի 5-ին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply