Հայաստանի հավաքականն անհաջող մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 22, 2009 15:33

Շվեդիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկեցին Հայաստանի ներկայացուցիչները:

55, 66 և 96 կգ քաշային կարգերում հանդես եկած Հայաստանի հավաքականի անդամներ Միհրան Ջաբուրյանը, Ժիրայր Հովհաննիսյանը և Էդգար Ենոքյանն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Այդ քաշային կարգերում հաղթողներ դարձան համապատասխանաբար հյուսիսկորեացի Կյոնգ Յանգը, իրանցի Մեհդի Կերմանի Տագավին, ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովը: Այսօր մրցագորգի վրա Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Առաաքելյանի (60 կգ), Հարություն Ենոքյանի (84 կգ), Ռուսալան Բասիևի (120 կգ) փորձության հերթն է:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply