Մեքսիկացիները թխել են 10 տոննանոց բուլկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 9:22

Ավանդաբար և կաթոլիկական տոնակատարության շրջանակում, մեքսիկացիները թխել են հսկայական չափերի բուլկի: Հրուշակեղենի արվեստի այս ստեղծագործությունը կշռում է մոտ 10 տ և  720 մ երկարություն ունի: Այն ներկայացված է Մեխիկոյի կենտրոնական հրապարակում և հազարավոր քաղաքացիների և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է:

 

Շաքարածաղիկներով և կանաչ-սպիտակ-կարմիր մեքսիկական դրոշով զարդարված թխվածքի պատրաստությանը մասնակցել են ավելի քան երկու հազար հրուշակագործ: Այն թխելու համար օգտագործվել է 5,4 տ ալյուր, 3 տ կարագ, 240 կգ թթխմոր, 2,6 տ շաքար  և մի շարք ավանդական համեմունքներ, հաղորդել է ИТАР-ТАСС-ը:

 

Հսկայական թխվածքը սկզբում դրվել էր փողոցներից մեկում, բայց այնտեղ այն չտեղավորվեց: Այդ պատճառով հրապարակի մի մասն էլ հատկացվեց: Հսկայական թխվածքը ներկայացնելուց հետո, նրա կտորները մի բաժակ կաթով անվճար բաժանեցին ներկաներին:

 

Մեխիկոյում այս ավանդույթը արդեն երկար տարիների պատմություն ունի: Կաթոլիկները հունվարի  6 –ին նշում են մի տոն, որի ժամանակ սեղանին դնում են հաց: Այս սովորույթը մեքսիկացիները փոփոխեցին, բուլկիի մեջ դրվում է փոքրիկ տիկնիկ և ում այն բաժին է հասնում անպայման պետք է փետրվարի սկզբին կազմակերպի տոնակատարություն:

 

Նախկինում մեքսիկական հրուշակագործների ստեղծագործությունները գինեսի գրքում են գրանցվել, առաջներում նրանց հաջողվել է թխել ավելի քան 12 տ քաշով բուլկի:

 

 

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply