Ավստրիայում ձերբակալել են դոպինգի խոշորագույն առևտրականների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2012 18:37

Ավստրիայում ձերբակալել են երկու դիլերի, որոնց ոստիկանությունը համարում է դոպինգի խոշորագույն վաճառական: Սլովենիայից ամուսինները ավելի քան 10 տարի համացանցով ստերոիդներ են վաճառել և կարողացել են աշխատել  40 միլիոն եվրո: Եկամուտը նրանք ձևակերպել են որպես անշարժ գույքի վաճառք:

 

Այժմ հետաքննությունը պարզում է, թե ով է հատկապես օգտվել հանցագործ ցանցից: Հաշվի առնելով գործառույթների մասշտաբները, շատ հավանական է, որ հաճախորդների մեջ կան հայտնի միջազգային ատլետներ:

 

Դիլերներին ձերբակալել են ԱՄՆ-ի արդարադատության հարցման հիման վրա: Ամերիկացիները մտադիր են նրանց վտարել:

 

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply