Աշխարհի ամենագեր կինը որոշել է նիհարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2012 17:56


Այն կինը, որը վերջերս հայտարարել էր, թե կշարունակի մեծ քանակով կալորիաներ կուլ տալ, որպեսզի դառնա աշխարհի ամենագեր  , ամենածանր ու ամենամեծ բնակչուհին, արմատապես փոխել է որոշումը ու, հիմա ցանկանում է նիհարել: Երկու երեխաների մայր Դոննա Սիմփսոնը որոշել է փոխել իր կյանքը` ամուսնուց բաժանությունից հետո, որին սիրում ու պաշտում էր: Քանի որ Դոննան իր բոլոր հարևաններին, հարազատներին ու ծանոթներին կարողացել էր համոզել , որ ինքը պետք է անընդհատ ուտի, նա նույն հաջողությամբ կարողացավ համոզել նրանց հակառակ տեսակետի իրավացիությունը` ինքը պետք է այսուհետ նիհարի:  Դոննան նույնիսկ փոխել է բնակության վայրը: Իր կայքում տեղադրած տեսանյութերը, որոնցով կոչ էր անում ուտել ավելի ու ավելի, հագնել XXXXXXXL չափսի հագուստ, փոխարինել է առողջ սնվելու նյութերով: Կայքի նոր այցելուները նրան հաջողություն են մաղթում, իսկ ինքը` Դոննան համոզված է, որ մի քանի տարուց կվերականգնի նորմալ քաշը:

 

Դիտվել է 2216 անգամ:
Print Friendly

Leave a Reply