Ավստրալիայի ափերին շնաձկերը նորից հարձակվում են մարդկանց վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունվարի 4, 2012 17:48

Ավստրալիայի ափերին մարդկանց վրա շնաձկների նոր հարձակում է գրանցվել: Դեպքը պատահել է Ավոկա լողափին`մայրցամաքի արևելքում:

 

Ինչպես այսօր հայտարարել է փրկարար օպերացիայի ղեկավար Ստիվեն Լիխայը, զոհը սերֆինգի սիրահար 28-ամյա երիտասարդ է:  «Երիտասարդի բախտը բերել է, որ նա հանդիպել է սպիտակ շնաձկան ձագին`ոչ մեծին: Հակառակ դեպքում ելքը մահացու կլիներ:»,- նկատել է  Ստիվեն Լիխայը:

Նա նաև նշել է , որ ձագի երկարությունը 1,8 մետր է: Այժմ սերֆինգիստը հիվանդանոցում է, որտեղ փորձում են վերականգնել շնաձկան վնասած ձեռքը, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

 

Փրկարարի խոսքով, օդից հսկելով առափնյա շրջանը,նկատվել են տասնյակ ծովային գիշատիչներ մինչև 4 մ երկարության:  “Շնաձկերի ակտիվությունը պայմանավորված է ձկան որսով, որոնց երամները սիրում են առափնյա շրջանները,-ավելացրել է Ստիվեն Լիխայը ,- այդ պատճառով որոշում է ընդունվել փակել լողափերի մեծ մասը:»

 

Փրկարարը նաև ասել է, որ շնաձկերի հարձակումը մարդկանց վրա տեղի է ունենում լուսաբացին կամ մթնշաղին, հատկապես ուժեղ անձրևից հետո:

Վերջին 20 տարում Ավստրալիայում գրանցվել է շնաձկան հարձակման հետևանքով մարդկանց մահվան 24 դեպք:

 

 

 

 

Դիտվել է 1460 անգամ:

Leave a Reply