Կասիլյասը` 4-րդ անգամ անընդմեջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 4, 2012 16:34

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2011-ի  լավագույն դարպասապահի անունը: Այդ պատվին է արժանացել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը: Հաղթողը որոշվել է աշխարհի 81 երկրներ ներկայացնող մասնագետների քվեարկությամբ:30-ամյա դարպասապահը վաստակել է 248 միավոր և ճանաչվել աշխարհի լավագույն դարպասապահ 4-րդ անգամ անընդմեջ: Նրան հաջորդում են` գերմանական «Բավարիայի» և իսպանական «Բարսելոնայի» խաղացողներ Մանուել Նոյերը և Վիկտոր Վալդեսը: Նրանք ունեն 130 և 114 միավոր:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply