Հայ ֆուտբոլիստը կմարզվի Բրազիլիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 4, 2012 12:11

Ֆուտբոլի Հոլանդիայի առաջնությունում այժմ խաղադադար է: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի թիմը` Ամստերդամի «Այաքսը», առաջին շրջանի ավարտից հետո վաստակած 33 միավորով  4-րդ տեղում է: Այն հունվարի 22-ին  հյուրընկալվելու է առաջատարին` «Ալկմարին», որն  ունի 38 միավոր: «Այաքսը» լրջորեն է նախապատրաստվում երկրորդ շրջանին: Թիմը ստուգողական խաղ է անցկացնելու Հոլանդիայում: Իսկ հունվարի 7-ին այն կուղևորվի  Բրազիլիա  և Սան Պաուլոյում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: «Այաքսի» կազմում պարապմունքներին կմասնակցի նաև Օզբիլիսը:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply