Մեքսիկայի կախարդը գուշակում է, որ Օբաման պարտվելու է, բայց աշխարհի վերջ չի լինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2012 11:14

Մեքսիկայում հայտնի «Մեծագույն կախարդ»և գուշակ Անտոնիո Վասկես Ալբան  կանխատեսել է  2012 թ. իրադարձությունները: Առաջին հերթին նա խոստացել է , որ աշխարհի վերջը,որ կանխատեսում էր մայաների օրացույցը, չի լինի: Գուշակի կարծիքով Սիրիային սպասում է քաղաքացիական պատերազմ կամ դրսից միջամտություն: Ալբախը կարծում է ,որ ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրությունների արդյունքում նախագահը կփոխվի, գուշակի տվյալների համաձայն Օբաման պարտվելու է: Սակայն հայտնի կախարդի գուշակությունների մեծ մասը վերաբերում է Լատինական Ամերիկայի իր հայրենի շրջանին: Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի համար նա կանխազգում է քաղցկեղի առաջխաղացում, իսկ Արգենտինայի նախագահ Քրիստինե Ֆերնանդես դե Կիշներին նա խոստանում է առողջանալ:

 

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply