Սաուդյան Արաբիայի բնակիչն ընտանիքի վիճակը բարելավելու համար որոշեց վաճառել որդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2012 11:08


Սաուդյան Արաբիայի բնակիչ Սաուդ բեն Նասեր աշ-Շախրին Facebook սոցցանցում վաճառքի է հանել սեփական որդուն 20 մլն դոլարով, որպեսզի  առևտուր անելու  արտոնագրից զրկված ու սնանկացած  տղամարդը ընտանիքին դուրս քաշի աղքատությունից: Ինչպես հայտնել է Լոդոնում լույս տեսնող “Աշ Շարկ ալ-Աուսաթը”  թերթը,աշխատանքի ու զբաղվածության  նախարարությունից մերժել են տղամարդուն օգնությունից այն հիմնավորմամբ, որ նա  դրա համար սահմանված  (35 տ)տարիքից մեծ է: Դրանից հետո, հուսալքված հայրը որոշեց վաճառել սեփական որդուն` ապահովելու ընտանիքի` կնոջ ու դստեր արժանավայել գոյությունը` աղքատության մեջ տանջվելու փոխարեն:

 

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply