Սաուդյան Արաբիայում տղամարդկանց արգելվել է կանացի սպիտակեղեն վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2012 10:51


Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են  տղամարդ-վաճառողներին կանացի սպիտակեղեն վաճառել: Համապատասխան որոշումից հետո  խանութպանները պարտավորվում են  նման ուղղվածություն ունեցող խանութի տղամարդ վաճառողներին փոխարինել կանանցով: Սաուդյան ակտիվիստները կարծում են, որ այդպիսով կարելի է կանանց դիրքն ամրապնդել` նպաստելով նրանց աշխատանքի տեղավորմանը: Այս նորարարությունը կարելի է հեղափոխական համարել, քանի որ Սաուդյան Արաբիայում կանանց  առումով շատ սահմանափակումներ կան, օրինակ` մինչև 45 տարեկան կանայք իրավունք չունեն տնից դուրս գալ առանց տղամարդու ուղեկցության:

 

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply