Դավութօղլուն մեկնում է Իրան` համոզելու, որ պատերազմ չհրահրեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2012 10:29


Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հունվարի 4-ին կմեկնի Թեհրան:  Այնտեղ զրույցի հիմնական թեման լինելու է Թեհրանի միջուկային ծրագիրը: Ինչպեսև սպասվում է, Դավութօղլուն փորձելու է համոզել այաթոլաների վարչակարգին ԱՄՆ-ին ու Իսրայելին չհրահրել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին հարված հասցնել: Անկարան ծայրահեղ հուզված է Պարսից ծոցում ստեղծված լարվածության պատճառով, քանի որ Իրանում գնված նավթը լրացնում է “սև ոսկու” Թուրքիայի պահանջարկի 30%-ը:  Անցած գիշեր թուրքական ԶԼՄ-ները հայտնել են իսրայելական անօդաչու «heron» հետախույզ-ինքնաթիռի մասին, որը 4 ժամ թռել է երկրի հարավում գտնվող ռազմաբազայի վրա: Թուրք զինվորականները երկար էին մտածում` ինչպես վարվել, ու երբ որոշեցին խփել` ինքնաթիռն անհետացավ հորիզոնում:

 

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply