Կորած զարդը գտնվեց 16 տարի անց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունվարի 4, 2012 1:31


Լենա Պաահլսոնը հույս անգամ չուներ գտնել 16 տարի առաջ սեփական տանն անհետացած ամուսնական մատանին: 1995-ին, Շվեդիայի բնակչուհին մատից հանել էր սպիտակ ոսկուց   զարդը` երբ ցանկանում էր  ծննդյան տոների  առիթով ընթրիք պատրաստել, սակայն հետո այդպես էլ չգտավ այն իր խոհանոցում: Պատկերացնում եք կնոջ զարմանքը, երբ հոկտեմբերին մատանին գտնվում է բանջարանոցում, այն էլ` գազարի վրա, ասես ինչ որ մեկը հատուկ հագցրած լիներ: Ամուսինը ենթադրում է, որ 16 տարի առաջ այն ընկել է  մթերքների աղբամանը, որի պարունակությամբ ընտանիքը սովորաբար կերակրել է ոչխարներին: Իսկ բանջարանոցում հայտնվել է կենդանու արտաթորանքի միջոցով: Իսկ թե ինչպես է այն հայտնվել գազարի վրա` անբացատրելի պատահականություն է:

 

Դիտվել է 1245 անգամ:

Leave a Reply