Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասեր,լուսանկարներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 3, 2012 19:02

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև Մարտունի շրջկենտրոնում «Սայաթ-Նովա» մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են փայտավերամշակման գործարան, որտեղ բրիկետների արտադրամասում ծանոթացել են բիովառելիքի արտադրության կազմակերպման գործընթացին:

Նախագահներն այցելել են նաև Շուշի-Կարմիր Շուկա բնակավայրերի խաչմերուկում գտնվող` կարծր վառելիքով գործող ջեռուցման կաթսաների պատրաստման արտադրամաս, ծանոթացել արտադրական գործընթացին:

 

 

 

 

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply