Արթուր Գրիգորյանը սիրով է ընդունել առաջարկը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 3, 2012 17:41
Թեթև քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը ցանկանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ հիմնել Ուզբեկստանում: 44-ամյա Գրիգորյանը ներկայացնում է Ուզբեկստանը, սակայն վերջին շրջանում նա որպես մարզիչ աշխատում է Գերմանիայում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուրը հայտնել է, որ պրոֆեսինալ բռնցքամարտի ակումբ բացելու առաջարկ է ստացել Ուզբեկստանից և այն սիրով է ընդունել: Նա նաև նշել է, որ բազմիցս հնարավորություն է ունեցել ընդունել Գերմանիայի քաղաքացիություն, սակայն միշտ հավատարիմ է մնացել Ուզբեկստանին և չի փոխել քաղաքացիությունը:






Facebook
Tweet This
Email This Post
