Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 3, 2012 15:54
Հունվարի 1-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել , որ Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի փողոցի թիվ 65 շենքում բնակարան է այրվում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, նշված շենքի թիվ 30 բնակարանում տաքացուցիչից առաջացած կրակից:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 08.15-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհաշիջման աշխատանքներից հետո հայտնաբերվել է տանտիրոջ` 1930 թ. ծնված Երեմ Վարտանովի դիակը:
Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply