Հակերները կոտրել են տասնյակ հազարավոր իսրայելցիների համացանց գնումների մասին տվյալները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2012 15:45

Հակերները կոտրել են տասնյակ հազարավոր իսրայելցիների համացանց գնումների մասին տվյալները և հրապարակել են նրանց կրեդիտ քարտերի համարները և անձ հաստատող փաստաթղթերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես այսօր հաղորդել է «Կոլ Իսրայել»ռադիո կայանը, Իսրայելի բանկերն ու կրեդիտային կազմակերպությունները արագ սկսել են ստուգել այդ տեղեկատվությունը:

 

Հակերները պնդում են, որ իրենց հաջողվել է կոտրել  400 հազար կրեդիտ քարտեր`հիմնականում MasterCard Visa и American Express: Սակայն ցուցակի նախնական վերլուծությունը ցույց տվեց, որ այնտեղ առկա են շատ կրկնություններ: Քարտերի մեծ մասի ժամկետը վերջացել էր վաղուց, իսկ հեռախոսահամարների մեծ մասը սխալ էր:

 

Համենայն դեպս իսրայելական փորձագետները ընդունում են, որ մոտ 14-18 հազար քարտեր կարող են կոտրված լինել, և այժմ ընկերությունները արագ անվավեր է սարքում այդ քարտերը և տերերին տեղեկացնում քարտերը փոխելու մասին:

 

Այժմ գողացված քարտերով դեռ գնումներ չեն կատարել և կրեդիտային ընկերությունները խոստանում են փոխհատուցել հաճախորդների վնասը, եթե այն առաջանա: Ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները սկսել են դեպքի հետաքննությունը:

 

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply