Գազի արտահոսքից `հրդեհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 3, 2012 14:14

Այսօր, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի   Քութաիսյան փողոցի 6-րդ նրբանցքի   17 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել  1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է , որ բնական գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն `բռնկումով, որի հետևանքով  1-ին և  2֊-րդ աստիճանի  այրվածքներով Գյումրի քաղաքի Գյուլբեկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել    1930 թ. ծնված Գագիկ  Հակոբյանը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը  10.52-ին, մարվել` 11.11-ին: Այրվել է Գագիկ  Հակոբյանին պատկանող տան տանիքի փայտե կոնստրուկցիան`  5 քմ, ջերմահարվել` 20 քմ:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply