Դատապարտյալին ծխախոտի միջոցով փորձել են թմրանյութ փոխանցել

Օրվա լուր | | September 22, 2009 16:11

26-ամյա Մարատ Լ.-ն «Նոյ» տեսակի ծխախոտի գլանակի միջոցով փորձել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց փոխանցել դատապարտյալ 37-ամյա Մանվել Հ-ին: Թմրամիջոցը հայտանբերել են «Էրեբունի» Քրեակատարողական հիմնարկի ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները` հանձնուքների ընդունման սենյակում Մարատին խուզարկելիս:

Ոստիկանության լրատվության կայքի հաղորդմամբ`նա 0,004 գ, թմրանյութը ձեռք է բերել անհայտ քաղաքացուց: Մարատը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply