Ֆրանսիան պահանջում է ԵՄ-ի երկրներից խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2012 12:49

Ֆրանսիան հունվարի վերջին  կառաջարկի ԵՄ-ի երկրներին խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն:

 

 

“Ֆրանսիան ուզում է խստացնել պատժամիջոցները, և նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն երկու կոնկրետ առաջարկ է արել`առաջին սառեցնել Իրանի Կենտրոնական բանկի ակտիվները Եվրոպայում, երկրորդ իրանական նավթի ներկրման համար էմբարգո մտցնել: “, – նշել է Ժյուպեն:

Ֆրանսիայի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը մոտ ժամանակները կհաստատի պատժամիջոցների փաթեթը:  “Մենք ուզում ենք, որ եվրոպական երկրները նման քայլեր կատարեն մինչև հունվարի 30 –ը, որպեսզի ցուցաբերենք մեր կամքը թույլ չտալու իրանական ռեժիմին միջուկային զենք ունենալ:”,- ավելացրել է նախարարը:

 

Վերջերս  Իրանի ռազմածովային ուժերը փորձարկեցին երկու բալիստիկ հրթիռ, որոնք կարող են հասցնել ռումբեր մինչև Իսրայել և Միջին արևելքի ԱՄՆ ռազմական բազաներ: Այս ամենը կատարվում է  Թեհրանի Օրմուզյան նեղուցը փակելու  հայտարարությունների ֆոնին,եթե արևմուտքը պատժամիջոցներ կիրառի  իրանական նավթի արտահանման դեմ:

 

Մեկնաբանելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ալեն Ժյուպեն հիասթափություն է հայտնել, որ Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել ՄԱԿ-ի հայտարարությանը, որը լրացուցիչ պատժամիջոցների կհանգեցներ Բաշար Ասադի ռեժիմի դեմ խաղաղ բնակչության նկատմամբ բռնարարքներ կատարելուն  իպատասխան:

Ժյուպեն նաև նշել է , որ Սիրիայում գտնվող արաբական պետությունների Լիգայի դիտորդները դեռ  չեն հասել իրենց նպատակին կանգնեցնելու երկրում արյունահեղությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply