ԱՄՆ-ում գրանցվել է թռչունների զանգվածային մահվան նոր դեպք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2012 9:52

Ամերիկյան թռչնագետները պարզում են Արկանզաս նահանգում երկնքից թափված ավելի քան  200 սև կեռնեխների սատկելու պատճառը:  Ինչպես երկուշաբթի հաղորդել են նահանգի վայրի բնության պաշտպանության ծառայության ներկայացուցիչները, թռչունները Նոր տարվա գիշերը ուղղակի թափվել են երկնքից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Բոլոր սատկած փետրավորները հայտնաբերվել են Բիիբ քաղաքից ոչ հեռու, որը Արկանզասի մայրաքաղաք Լիտլ Ռոկից 65 կմ հեռավորության վրա է: Սա թռչունների զանգվածային կործանման առաջին դեպքը չէ այս վայրում: Անցյալ Նոր տարուց առաջ Բիիբի ծայրամասերում ընկան մոտ 5 հազար սև կեռնեխներ

Գիտնականների կարծիքով, կատարվածի ամենահավանական պատճառը Նոր տարվա գիշերվա հրավառություններն են, որոնց պատճառով  կեռնեխները  վախից իրենց նստած տեղերից ընկնում են: Մթության ժամանակ վատ տեսնող թռչունները կորցնում են իրենց կողմնորոշումը, սկսում են թռչել շենքերի, ծառերի, մեքենաների և այլ առարկաների վրա և ընկնում գետնին:

Որպեսզի անցյալ տարվա դեպքը չկրկնվի, տեղի իշխանությունները արգելել են Բիիբիի բնակիչներին հրավառություն անել Նոր տարվա գիշերը: Ոստիկանները հերթապահում էին քաղաքի փողոցներում և հսկում արգելքի կատարմանը:

 

“Սակայն որոշ մարդկանց հաջողվել է բարձրանալ ծառերի վրա, որոնց վրա գիշերում էին կեռնեխները և բաց թողնել հրավառություն: Մենք դեռ չգիտենք, թե դա ով էր և ինչ նպատակով է դա արել:  “, – հայտարարել է նահանգի վայրի բնության պաշտպանության ծառայության ներկայացուցիչ  Ջինի Պորտերը:   Նախորդ տարի անբացատրելի նմանատիպ թռչունների զանգվածային մահվան դեպքեր գրանցվել էին Լուիզիանայի, Կենտուկիի նահանգներում և Շվեդիայում,Իտալիայում,Կանադայում ու Թորքիայում:

 

 

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply