Արետա Ֆրանկլինը պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2012 8:47

69-ամյա երգչուհի  Արետա Ֆրանկլինը հայտարարել է Ուլյամ Ուիլկերսոնի հետ իր նշանադրության մասին (William “Willie” Wilkerson), որի հետ նա մի քանի տարի հանդիպում է, երկուշաբթի հաղորդել է Associated Press –ը:

Ֆրանկլինը ասել է գործակալությանը տված հարցազրույցում, որ հարսանիքը կկայանա 2012թ. ամռանը Ֆլորիդա նահանգի  Մայամի Բիչ քաղաքում: Ամուսնության կապակցությամբ հանդիսավոր ընդունելությունը նախատեսվում է անց կացնել մասնավոր նավի վրա, ասել է երգչուհին:

Ֆրանկլինը չի բացատրել ամուսնության թելերով կապվելու իր որոշման պատճառը:   69-ամյա երգչուհին միայն կատակել է, որ հղի  չէ:   Ուիլկերսոնի հետ ամուսնությունը կլինի Ֆրանկլինի  երրորդը:

Արետա Ֆրանկլինը ձայնագրվում և համերգներ է տալիս 1950-ական թվականների կեսերից:  1987 թ. նա առաջին կինն էր, որ  ներգրավվեց ռոկ-ն-ռոլի փառքի Դահլիճ: Բացի դրանից  Ֆրանկլինը կրում է «Մեներգչության թագուհու» տիտղոսը:

2010թ. նոյեմբերին Ֆրանկլինը հայտարարեց մոտակա վեց ամսվա իր բոլոր համերգների չեղյալ լինելու մասին, առանց իր որոշման պատճառները հայտնելու:   2010 թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ երգչուհին քաղցկեղ ունի և նա բարեհաջող անցնում է թերապիայի կուրսերը:

 

 

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply