Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 3, 2012 1:58
Հունվարի 2-ին, ժամը 19.17-ի տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում `”Հունդայի” ավտոսերվիսի մոտ , տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ բախվել են “ՎԱԶ-21099” մակնիշի 07 ՕԼ 099 պետհամարանիշով(վարորդ` 1982Թ. ծնված Արթուր Մեյմանյանը) և “Ֆոլքսվագեն գոլֆ ” մակնիշի 18 ԼՕ 294 պետհամարանիշով (վարորդ` 1965Թ. ծնված Վրեժ Հարությունյան) ավտոմեքենաները: Ինչի հետևանքով “ՎԱԶ-21099” մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մեյմարյանը և “ֆոլսֆագեն գոլֆ” մակնիշի ավտոմեքենայի վարորդՎ.Հարությունյանը,ուղևորներ` 1962թ. ծնված Արմեն Բախտյանը և 1963թ. ծնված Արթուր Գևորգյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ.և մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը , տեղափոխվել են “սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Ըստ բժիշկների Վրեժ Հարությունյանի, Արմեն Բախտյանի և Արթուր Մեյմանյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Արթուր Գևորգյանինը`ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
