Մահացել է Մակեդոնիայի առաջին նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2012 0:06


Սկոպյեում 94 տարեկանում մահացել է Մակեդոնիայի հանրապետության առաջին նախագահ Կիրո Գլիգորովը: Նա ղեկավարել է  1991-ին, այն ժամանակ դեռևս Մակեդոնիան համարվում էր Հարավսլավիայի հանրապետություններից մեկը: Նա դարձավ անկախ Մակեդոնիայի առաջին նախագահը, իսկ 1994-ին հաղթեց համաժողովրդական նախագահական ընտրություններում: Նա ղեկավարել է Մակեդոնիան մինչև 1999-ը: 1995-ին նրա դեմ մահափորձ   կատարվեց. վարորդը սպանվեց, իսկ նա մեկ աչքով կուրացավ: Գլիգորովի վաստակը կայանում է նրանում, որ նա կարողացավ այնպես անել, որ Հարավսալվիայի քայքայումից հետո Մակեդոնիան ոչ մի կռվի չմասնակցի: Թոշակի անցնելուց հետո նա շարունակում էր մասնակցել Մակեդոնիայի  հասարակական-քաղաքական կյանքին: Հետաքրքիր է, որ նրա որդին Սերբական դեմոկրատական կուսակցության հիմնադիրն է, որի առաջնորդ Բորիս Տադիչը Սերբիայի ներկայիս նախագահն է:

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply