Իրաքի պատերազմում զոհվել է 162 հազար մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2012 23:50


Իրաքի վերջին պատերազմի զոհերի թիվը դրա սկզբից  (2003-ի մարտ) մինչև  2011-ի դեկտեմբերը 162 հազար մարդ է եղել, որոնց 79%-ը` քաղաքացիական անձինք: Այդ պատերազմում ամենաարյունալին համարվում են 2006-ն ու 2007-ը` յուրաքանչյուր տարում` 25 հազար մարդ: Դրանից հետո բնակչության թիվը աստիճանաբար նվազեց: Այս վերջին տարում, 2011-ին զոհվեց 4063 մարդ: Ընդ որում, նշվում է, որ եթե 2006-ին մարդիկ մահանում էին հրազենային վերքերից, ապա դրանից հետո հիմնականում զոհվում են պայթյուններից: Անմիջականորեն ամերիկյան բանակի  ու նրա դաշնակիցների գործողություններից զոհվել է 14705 քաղաքացի:

 

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply