Ճապոնիայում բնակչության նվազման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2012 23:38

Ճապոնիայում  2011-ին  գրանցվել է բնակչության ռեկորդային  թվով կրճատում: Անցած տարի բնակչության թիվը 126,24 մլն է եղել, ինչը 204 հազարով 2010-ի համեմատ քիչ է:Սա  1947-ից ի վեր կատարվող վիճակագրության պատմության մեջ  բնակչության նվազման առավելագույն ցուցանիշն է: Կրճատում է նկատվում արդեն հինգերորդ տարին  անընդմեջ: Առողջապահության տվյալներով, այս գործընթացում էական է անցյալ տարվա ընթացքում մահացության տոկոսը (5,3). երկրաշարժն ու ցունամին ընդհանուր առմամբ 15,844 մարդու մահվան ու 3451- էլ  անհետացման պատճառ է դարձել:2000-ի կեսերին կանխատեսումներ կային, որ Ճապոնիայի բնակչությունը 2050-ին կնվազի 20%-ով ու կկազմի 100 մլն մարդ: Որպես պատճառ  նշվել  է ծնելիության ցածր ցուցանիշն ( մեկ կնոջը` 1,29 երեխա):

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply