Այրվել է ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 2, 2012 18:23

Այսօր, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում` շուկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿօպերատիվ խումբը: Նախնական տվյալներով այրվել է “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply