Փարիզում թալանել են Ժան-Պոլ Բելմոնդոյին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2012 13:32

Ամանորյա գիշերը թալանել են ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյին: Անհայտ անձինք մտել են նրա առանձնատուն եւ տարել Բելմոնդոյին ու նրա նախկին կնոջը` Նատի Տարդիվելին պատկանող թանկարժեք իրերը:

Բելմոնդոն եւ Տարդիվելը բաժանվել են 2008–ին, 20 տարվա համատեղ կյանքից հետո, բայց շարունակում էին ապրել միեւնույն հարկի տակ. դերասանի նախկին կինը բնակարան ունի նրա տանը, պարզաբանում է AFP-ն:

Տանտերը Ամանորն անց էր կացնում այլ վայրում, առանձնատունը այդ ժամանակ դատարկ է եղել: Ոստիկանությունը հաղորդում է, որ տնից տարել են բոլոր թանկարժեք իրերը, բայց չի նշում կորստի ստույգ արժեքը:

Բելմոնդոն եւ Տարդիվելը ամուսնացել են 2002–ի դեկտեմբերի 29-ին: Նախքան այդ նրան 13 տարի ապրել է քաղաքացիական ամուսնությամբ: 2003-ին ծնվել է նրանց աղջիկը` Ստելան:

Ժան Պոլ Բելմոնդոն կինոմոտոգրաֆիա է մտել «նոր ալիքով» եւ շատ արագ դարձել հանրահայտ դերասան: Նրա կարիերան ունի մոտ կես դարի պատմություն, նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում:

 

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply