Քենիայի ափերին 80 ուղևորներով նավ է շուռ եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2012 12:56

Քենիայի Լամա   կղզու ափերի մոտ տասնյակ ուղևորներով նավ է շուռ եկել, ամենաքիչը յոթ հոգի զոհվելէ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով Քենիայի Կարմիր  խաչի մասնաճյուղին:

 

Դեպքը կատարվել է ,երբ 80 ուղևորներով նավը հարվածել է մեկ այլ նավի:

 

Փրկարարների հաջողվել է ջրից հանել 20 փրկված մարդու, մնացածին փնտրելը շարունակվում է:

Ոչ մեծ շոգենավերը, որոնք մարդկանց Լամա կղզուց տեղափոխում են մայր ցամաք, սովորաբար վերցնում են մոտ 50 ուղևոր: Կենդանի մնացածները պնդում են, որ նավը գերբեռնված է եղել:

 

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply