Թուրքիայում պայթել է ռազմական պահեստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2012 12:32

Հունվարի 2-ին Թուրքիայում  ռազմական պահեստի պայթյունի հետևանքով ամենաքիչը չորս հոգի զոհվել է, հաղորդում Anatolian-ը:

Նախնական տեղեկության համաձայն  երկրի կենտրոնական մասում գտնվող Յախսիխան քաղաքի չորս հարկանի շենքում  պայթել է այնտեղ պահվող տրոտիլը, որից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել և հետևել են նոր պայթյուններ:

Դեպքի վայր են հասել ոստիկանության աշխատակիցներ, հրշեջներ և այլ արտակարգ ծառայություններ: Այժմ մաքրվում են փլատակները: Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվել:

 

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply