Կոտորած Նոր տարվա գիշերը`չորս սպանված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2012 11:15

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Սան-Դիեգո քաղաքին մոտ գտնվող Կորոնադո թերակղզու վրա  գտնվող բնակելի տներից մեկում փոխհրաձգությունից զոհվել են չորս հոգի:

 

Ոստիկանություն տագնապի զանգը հասել է 2012 թ. առաջին ժամերին: Իրավապահները հասնելով դեպքի վայր մասնավոր տան շքամուտքի վրա հայտնաբերել են տղամարդու դիակ`հրազենի վերքերով, իսկ տան ներսում գտնվել են ևս երկու տղամարդու և մի կնոջ գնդակահարված դիակներ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

 

Այժմ ճշտում են զոհվածների ինքնությունը: Տեղի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են , որ առայժմ այս հանցագործությունը կատարող կասկածյալներ չկան, չկա  նաև տեղեկություն  կատարվածի վերաբերյալ:

 

 

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply