ԱՄՆ-ի նախագահական թեկնածուն խոստանում է Իրանը ռմբակոծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 1, 2012 23:07

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու հանրապետական Ռիկ Սանտորումը հայտարարել է, որ  2012 թ. նոյեմբերի  ընտրություններին նախագահ դառնալու դեպքում պատրաստ է ռմբակոծել իրանյան միջուկային օբյեկտները: Այդ մասին Պենսիլվանիա նահանգի նախկին սենատորը հայտարարել է ամերիկյան  NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Քաղաքական գործիչն ասում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ադմինիստրացիան բավականաչափ աշխատանք չի կատարել, որպեսզի խոչընդոտի Իրանի միջուկային զենք ստեղծելը: Ռիկ Սանտորումը նաև մտավախություն է հայտնել, որ երկրի նախագահի  նման մեղմությունը կարող է “ԱՄՆ-ն վերածել թղթե վագրերի”:

“Եթե ինձ ընտրեն երկրի նախագահ, ես կառաջարկեմ իրանյան առաջնորդներին երկու ճանապարհ`կամ նրանք ստուգման նպատակով բացում են իրենց միջուկային օբյեկտները, կամ էլ ԱՄՆ-ն հարված է հասցնում,”-ցիտում էИТАР-ТАСС-ը:

 

Ավելի վաղ Ռիկ Սանտորումը իսլամական հանրապետության կառավարությունը համեմատել էր ահաբեկչական “Ալ-Քաիդա”խմբավորման առաջնորդների հետ` նկատելով, որ Վաշինգտոնը պարտավոր է կիրառել ոչ միայն դիվանագիտական միջոցներ պրոբլեմը լուծելու համար:

 

Կիրակի հայտնի դարձավ, որ Իրանի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ բարեհաջող ավարտել սեփական ջերմային միջուկի` ջերմահեռացման մասնիկի ստեղծումը, որը անհրաժեշտ է միջուկային ռեակտորի աշխատանքի համար: Բացի դրանից Օրմուզյան նեղուցի շրջակայքում Իրանի ռազմա-ծովային ուժերի վարժանքների  ընթացքում “երկիր-օդ” միջին հեռավորության դասի հրթիռների ուսումնական արձակում կատարվեց:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply