Եմենի արևմտյան ափերի մոտ նոր կղզի է ձևավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 1, 2012 12:18


Եմենի արևմտյան ափերի մոտ տեկտոնական ակտիվության հետևանքով նոր կղզի է առաջացել: “Արբանյակից կատարված լուսանկարը ցույց է տալիս, որ այնտեղ, ուր նախկինում ջրային մակերևույթ էր, ներկայումս ընդգծված գծագրությամբ կղզի է”, ասվում է ամերիկյան աերոտիեզերական գործակալության հայտարարության մեջ: Ստորջրյա հրաբուխների ժայթքման արդյունքում նոր կղզիներ պարբերաբար առաջանում են: Օրինակ` Կանարյան կղզիները մոտ  ժամանակներս ևս մեկով կավենանա արդեն 2 ամիս տևած ստորջրյա հրաբուխների ժայթքման արդյունքում: Սակայն, հիմնականում այդ կղզիները անհետանում են` չկարողանալով դիմակայել ծովի ալիքներին ու քամուն:

 

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply