Իրանական ռազմական ինքնաթիռը կործանվել է զորահանդեսի ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2009 14:11

g_image1Այսօր Թեհրանի մերձակայքում իրանական ռազմական ինքնաթիռ Է կործանվել. այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Ըստ նրանց տվյալների՝ միջադեպը տեղի Է ունեցել Իրանի մայրաքաղաքի հարավային արվարձանում զորահանդեսի ժամանակ:

«Ինքնաթիռը, որը թռիչք Էր կատարում զորահանդեսի ժամանակ, կործանվել Է Վալի Աբադ գյուղի շրջանում»,-հաղորդել Է «ԻՌՆԱ» գործակալությունը: Պատահարի մանրամասների, ջախջախված ինքնաթիռի մակնիշի եւ հնարավոր պատճառների մասին չի հաղորդվում:

Այսօր Թեհրանում տեղի Է ունենում զորահանդես` նվիրված 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի սկսվելու 28-րդ տարեդարձին:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply