Ջրհեղեղ Թայլանդում.զոհվել է ավելի քան 800 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 31, 2011 20:49
Թայլանդի ջրհեղեղը տարել է ավելի քան 800 մարդու կյանք; Զոհերի թիվը շարունակում է աճել, բայց ոչ նոր զոհերի հաշվին, այլ ջրի նահանջի հետևանքով շրջաններում դիակների հայտնաբերումից:
Ինչպես հաղորդել են թագավորության աղետների հետևանքները նախազգուշացնող վարչությունից, պաշտոնապես գրանցվել է 823 զոհ: Եվս երեքը համարվում են անհետ կորած: Սակայն ջրհեղեղը դեռ հինգ նահանգներում շարունակվում է, որոնք Բանգկոկի հարևանությամբ են, շարունակվում է: Դրանք են Նախկոն-Պատոմ, Պատումհանին և Նոնտհաբուրին; Նոր տարվա գալստին զուգահեռ Բանգկոկի տարածքը չորացել է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը;
Հուլիսի 25 –ից սկսած ջրհեղեղներից, երբ Թայլանդի վրա եկավ առաջին փոթորիկը, տուժեցին 66 հոգի 76 նահանգներից: Ջրհեղեղների գագաթնակետը հոկտեմբերի վերջն էր , երբ ջրի տակ մնաց թագավորության համարյա երկու երրորդը: Այդ թվում Բանգկոկի 50շրջաններից 27 –ը: Համաշխարհային բանկի գնահատականով վնասը կազմում է 21,3 միլիարդ դոլար






Facebook
Tweet This
Email This Post
