Յուրա Մովսիսյանն առաջինն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 31, 2011 13:50

Մարզասերները տեղյակ են, որ Յուրա Մվսիսյանը 2011-ի մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում է: Դա որոշվել էր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով, որին մասնակցել էին մեր երկրի  42 մարզական լրագրողներ: Որպես պարգև ֆուտբոլիստին հատկացվեց ավտոմեքենա: Եվ ահա, նրա ակումբի` «Կրասնոդարի» կայքը հարցում է անցկացրել՝ 2011-ի թիմի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար։  Յուրա Մովսիսյանը ճանաչվել է լավագույն։

Հարցմանը մասնակցած 7500-ից ավել երկրպագուների 71 տոկոսը ձայնը տվել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, 18 տոկոս ձայնով երկրորդ տեղը զբաղեցրել է կիսապաշտպան Եվգենի Շիպիցինը, իսկ լավագույն եռյակը 6 տոկոս ձայնով եզրափակել է բրազիլացի Ժոազինյոն։

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply