Պապիկը տատիկին դավաճանությունը չներեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 31, 2011 4:45


99-ամյա պապիկն իմանալով, որ իր սիրելի կինն անցած դարի 40-ականներին ձախ է գնացել` 96-ամյա կնոջից  պահանջեց անհապաղ ամուսնալուծվել ու հարաբերություններին վերջակետ դնել:

Իտալիայի քաղաքացին, որին փաստաբանները ներկայացնում են որպես Անտոնիո Ս., իրավաբաններին պատմել է, որ մի քանի շաբաթ առաջ իմացել է, որ իր կինը` Ռոզան, ում հետ ամուսնացել է 77 տարի առաջ, երիտասարդության տարիներին իրեն դավաճանել է: Ինչպես պարզվել է, տատիկը “բռնվել է” մի քանի նամակների պատճառով, որոնք գրել, սակայն չի ուղարկել սիրած տղամարդուն: Ռոզան ստիպված խոստովանել է իր վաղեմի թաքուն սիրո մասին: Նա երկար է ամուսնուն խնդրել ներել իրեն, սակայն վերջինս անդրդվելի էր: Նրանց չկարողացան հաշտեցնել անգամ հինգ զավակներն ու տասներկու թոռներն ու ծոռները:

 

 

Դիտվել է 4625 անգամ:
Print Friendly

Leave a Reply