45-ամյա տղամարդը ծխախեղդ է եղել եւ մահացել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 31, 2011 1:23

Դեկտեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, Եղվարդ քաղաքի հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի չգործող գրասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել և ներսում մարդ կա:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել և մահացել սենյակում գտնվող՝ 1966 թ. ծնված Օլեգ Գալստյանը:
Հրդեհը մարվել է հրշեջ փրկարարական ծառայության մարտական 1 հաշվարկի ուժերով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Դիտվել է 1053 անգամ: