Սեպտեմբերի 18-21-ը հանրապետությունում պատահարների պատճառով կամ չպարզված հանգամանքում մահացել է 5 մարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 22, 2009 13:09

Երեկ՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Ծովակ ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի «17 ՍՕ 069» պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդ, 1964 թ. ծնված Է. Հովհաննիսյանը տեղում մահացել է:

Նախօրեին ևս Արագածոտնի մարզում` Կանչ-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից («ԵրԱԶ» մակնիշի «18 ՍԼ 656» պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է) մեքենայի վարորդը՝ 1963 թ. ծնված Ա. Հակոբյանը, մահացել է:

Մեկ այլ ավտոպատահար էլ տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի գիշերը. Գավառ-Սեւան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում` Չկալովկա գյուղի մոտ, «Գազել» մակնիշի «18 ՕԼ 103» պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Գավառի բնակիչ, 1970թ. ծնված Գեղամ Կարապետյան) բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի առանց պետհամարանիշի բեռնատարին եւ շրջվել: «Գազել»-ի ուղեւոր` Գավառի բնակիչ, 1983 թ. ծնված Սարգիս Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց:

Իսկ սեպտեմբերի 18-ին ու 20-ին դիակներ են հայտնաբերվել Իջևան քաղաքով հոսող Աղստև գետում և Երեւանի Իսակովի պողոտայի 42/2 շենքի թիվ 59 բնակարանում: Խեղդվածը 1931 թ. ծնված Էլմիրա Վարդանյանն է, իսկ բնակարանում եղել է 1934 թ. ծնված Հասմիկ Ենգիբարյանի դին:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply