Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 30, 2011 16:49


Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր.Նոր տարին ամենաընտանեկան, ամենագեղեցիկ և ամենաբարի տոնն է բոլորիս համար: Տոն, որին սպասում ենք սիրով ու ջերմությամբ:Մեզանից յուրաքանչյուրը միշտ էլ լավ ու բարի ակնկալիքներով է դիմավորում Նոր տարին, նոր հույսերով ու սպասումներով: Իմ կարծիքով հենց դրանում է նաև Նոր տարվա հրաշքի գաղտնիքը և, տա Աստված, որ բոլոր ընտանիքներում իրականանան նվիրական երազանքներն ու ցանկությունները:Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ, որ Նոր տարին երջանկության, սիրո ու համերաշխության նոր լիցքեր բերի բոլոր ընտանիքներին, որ ետևում մնան դժվարություններն  ու  ամենօրյա հոգսերը, ու սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով նոր գործեր ձեռնարկենք և ուրախանանք մեր հաջողություններով: Երևանը մեր բոլորի տունն է ու մեր մեծ ընտանիքը, համայն հայության հպարտությունը: Սատար լինենք մեկս մյուսին և միասնական ջանքերով զարգացնենք մեր սիրելի քաղաքն ու մեր երկիրը :Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն ընտանիքներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply