Պատահար ջրանցքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 30, 2011 19:48


Դեկտեմբերի 29-ին, ժամը 22.53-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածնի հին խճուղուն հարակից ջրանցքում մարդ է խեղդվում և անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Երևանի բնակիչ, 1983 փ. ծնված Արշակ Ավետիսյանը հայտնվել է ջրանցքում` ձեռքերը կապած վիճակում:

Մինչ փրկարարների ժամանումը` նրան տեղի ուժերով ջրից դուրս են բերել ու հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply