Այրվել են մեքենան և տանիքի անասնակերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 30, 2011 14:42


Դեկտեմբերի 29-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.16-ին, մարվել` 12.24-ին:

Ամբողջությամբ այրվել է «Լադա» տաքսի ծառա­յությանը պատկանող «Դեու» մակնիշի 598 ՕՕ 63 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վոլոդյա Սիաբանդով):

 

Դեկտեմբերի 29-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառի Միքայելյան 2-րդ նրբանցքում այրվում է հացատան տանիքում պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.40-ին, մարվել` 17.25-ին:

Այրվել է Հ. Մաթոսյանին պատկանող հացատան տանիքը` 78 քմ մակերեսով, տանիքում կուտակված 300 հակ անասնակեր, 2 խմ վառելափայտ և 1 խմ աթար:

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply