Այրվել են տնակներ. կան զոհեր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 30, 2011 13:38


Դեկտեմբերի 29-ին, ժամը 08.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատան մոտ վագոն-տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Հուշարձան» ՍՊԸ-ին պատկանող երկու վագոն-տնակ: Քիչ անց օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.21-ին, մարվել` 09.53-ին:

Ամբողջությամբ այրվել է երկու վագոն-տնակ` գույքով և տնտեսական իրերով: Տնակներից մեկում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի:

 

***

Դեկտեմբերի 29-ին ժամը 10.45-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի համայնքում տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է նախկին ֆերմանների պահակատունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.34-ին, մարվել` 11.38-ին:

Ամբողջությամբ այրվել է պահակատունն իր գույքով: Պահակատնում  հայտնաբերվել է 1966 թ. ծնված Օլեգ Գասպարյանի այրված դին:

 

 

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply