Սերժ Սարգսյան. «Հիմա ևս չկան 100-տոկոսանոց երաշխիքներ, որ գործընթացը (հայ-թուրքական հարաբերությունների) չի խզվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 12:54

«Թուրքիայի նախագահին  Հայաստան հրավիրելու և դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման բանակցային գործընթաց սկսելու մեր նախաձեռնությունը ոչ թե կոնկրետ ծրագիր էր, այլ փորձ՝ ստեղծելու համեմատաբար հանդուրժելի մի միջավայր, որում 21-րդ դարում հնարավոր կլինի  հարևան երկրների միջև երկխոսություն սկսել»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության նախօրյակին «Вести в субботу» հաղորդաշարի հաղորդավար Սերգեյ Բրիլյովին:

Նախագահն ընդգծել է, «որ նման փորձեր եղել են նաև նախկինում՝ թե առաջին և թե երկրորդ նախագահների կողմից»:

«Եղել է նաև թուրքական նախաձեռնությունը, բայց այդ գործընթացներն ընկել են փակուղի: Հիմա ևս չկան 100-տոկոսանոց երաշխիքներ, որ գործընթացը չի խզվի»,-ասել է Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ ինքը շատ լավ հասկանում է, որ թե Հայաստանում և թե Թուրքիայում կան ուժեր, որոնք ցանկանում են խզել գործընթացը: Սակայն, ըստ Սարգսյանի, սա ամենահանրային ու ամենաբաց գործընթացն է, որ երբևէ Հայաստանն ունեցել է Թուրքիայի հետ:

Նախագահն ասել է, որ երկու երկրների հասարակությունների մեջ կա հակամարտություն, թշնամանք և անվստահություն, որը մտացածին չէ:

«Դա Հայաստանի պատմության սարսափելի մի էջի` Ցեղասպանության հետևանք է, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարիներին,- ասել է Սարգսյանը,-Եվ եթե մեզ երբևիցե հաջողվի մեր հարաբերությունները կարգավորել, դրա համար անհրաժեշտ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքը: Անհրաժեշտ է նաև այդ պրոցեսում ներգրավել մեր հասարակություններին»:

Հարցազրույցի ամբողջական տեքստը կարդալու համար սեղմեք այստեղ:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply