Նոր վերադասավորումներ Հայաստանի ոստիկանությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 30, 2011 1:15

Հայաստանի ոստիկանական համակարգում պաշտոնանկություններն ու վերադասավորումները շարունակվում են: Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ է նշանակել Մարգար Մելքոնյանին` նրան ազատելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից  հայտնեցին, որ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Գոռ Ալեքսանյանը, ով գտնվում էր կադրերի ռեզերվում: Նա նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը եւ ազատվել էր Ալիկ Սարգսյանի հրամանով:

Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Մարատ Դուլյանը:

 

 

– NEWS.am

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply