Թուրքիան սխալմամբ տասնյակ մարդկանց է սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2011 0:27


Թուրքիայում ղեկավարող արդարություն ու զարգացում կուսակցությունը խոստովանել է, որ 35 մարդիկ, որոնք զոհվել  են թուրքական ՌՕՈՒ-ի  Իրաքի սահմանին օդային հարվածների պատճառով, ահաբեկչկան գործողություների հետ կապ չունեն: Կուսակցության ներկայացուցիչը ներողություն է խնդրել ռմբակոծության հետևանքով բազմաթիվ զոհերի համար ու խորհուրդ տվել կառավարությանը զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարել: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր վարչությունից հայտնում են, որ հարվածն ուղղված էր քուրդ անջատողականների խմբավորումների ուղղությամբ: Հարվածներ են հասցվել Օրթաս գյուղի մոտ, որը տեղակայված է Իրանի սահմանին: Նախնական տվյալներով, բոլոր զոհվածները երիտասարդ են` 16-20 տարեկան, որոնք սահմանը փորձում էին հատել մաքսանենգ ապրանք փոխադրելով: Թուրքական օդուժն ավելի վաղ հարվածներ տեղացել է քուրդ անջատողականների դիրքերով, որոնց հենակայանները տեղակայված են թուրք-իրաքյան սահմանին: Թուրքիայի ու քրդական պետության անկախությունը պահանջող քրդական  աշխատավորական կուսակցության  կոնֆլիկտը շարունակվում է 25 տարի ու խլել է 45 հազար մարդու կյանք:

 

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply